Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը, հետագա լարվածությունից խուսափելու նպատակով, գործել առավելագույն զսպվածությամբ և պատասխանատվությամբ
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը, հետագա լարվածությունից խուսափելու նպատակով, գործել առավելագույն զսպվածությամբ և պատասխանատվությամբ

«Ազգային շարժում» ընդդիմդիր կուսակցության նախագահ, Նիկա Մելիայի նախնական կալանքի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի, փետրվարի 17-ի որոշման և վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի կապակցությամբ, Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը, հետագա լարվածությունից խուսափելու նպատակով, գործել առավելագույն զսպվածությամբ և պատասխանատվությամբ,- այս  մասին ասվում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակի հայտարարության մեջ, որը հրապարակել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:

«Եվրամիությունը հստակորեն հավատում է, որ քաղաքական լուծումը կարելի է գտնել միայն անկեղծ քաղաքական երկխոսության միջոցով: Երկրի և Վրաստանի բոլոր քաղաքացիների շահերից ելնելով, մենք կոչ ենք անում անհապաղ լիցքաթափել իրավիճակը:

Անհրաժեշտ է քաղաքական համարձակություն և իսկական ժողովրդավարական ղեկավարություն, որպեսզի հասնենք կողմերի միջև համաձայնության և խուսափենք բևեռացման աճից: Անհրաժեշտ է լայն քաղաքական միասնություն, Վրաստանում լարվածությունը թուլացնելու և ժողովրդավարությանը հետագա ամրապնդման համար, այդ թվում `դատական ​​և ընտրական հավակնոտ և ներառական բարեփոխումների միջոցով: Քաղաքական կայունությունը և ներառական խորհրդարանական գործընթացը նույնպես նախադրյալներ են կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների արդյունավետ լուծման համար: Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Վրաստանին այս ջանքերում», – ասվում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակի հայտարարության մեջ: