Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին ազատել օգոստոսի 3-ին ձերբակալված ցուցարարներին
Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին ազատել օգոստոսի 3-ին ձերբակալված ցուցարարներին

Եվրամիությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել, ազատել օգոստոսի 3-ին ձերբակալված ցուցարարների,-այս մասին հայտարարություն է արել Եվրամիության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի մամուլի խոսնակ, Մայա Կոսիանչիչը:

«Հավաքի և արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է: Եվրամիությունը սպասում է մոտ 600 ցուցարարի ազատ արձակմանը»,-հայտարարել է Մայա Կոսիանչիչը:

Օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել է 600 մարդ: Ձերբակալվածների թվում են ցույցի կազմակերպիչները և լրագրողներ:

Ռուսաստանում բողոքի ցույցերը շարունակվում են մի քանի շաբաթ: