Եվրամիությունը գրում է Վրաստանում եվրոպական դպրոցի բացման մասին
Եվրամիությունը գրում է Վրաստանում եվրոպական դպրոցի բացման մասին

Եվրամիության արտաքին գերատեսչությունը գրում է Վրաստանում եվրոպական դպրոցի բացման մասին: Ըստ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության, սա եվրոպական առաջին դպրոցն է, որը կառուցվելու է Եվրամիության սահմաններից դուրս:

Դպրոցի բացումը Վրաստանի կառավարության և Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, և դպրոցում սովորել կարող են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ այլ երկրներից ժամանակ աշակերտները:

«Եվրոպական դպրոցը հետևում է եզակի մոդելին, որը հիմնված է եվրոպական և միջազգային արժեքների վրա-բազմամշակութայնություն, խաղաղություն և հանդուրժողականություն», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրոպական դպրոցի կառուցման հիմքը դրեցին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յաննես Հանը: