Եվրամիությունը գրավ է վճարել՝ հօգուտ Նիկա Մելիայի
Եվրամիությունը գրավ է վճարել՝ հօգուտ Նիկա Մելիայի

Եվրամիությունը 40 000 լարի գրավ է վճարել՝ հօգուտ Նիկա Մելիայի:

Այս մասին ասվում է ԵՄ պատվիրակության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ:

«Այսօր պարոն Մելիային նախնական կալանքից ազատելու համար վճարվեց 40 000 լարի գրավ, որը հետևեց քաղաքական կուսակցությունների փոխադարձ համաձայնությանը, որը ձեռք բերվեց 2021 թվականի ապրիլի 19-ին ԵՄ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի համատեքստում: Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում երկու անկախ կազմակերպություններին, որոնք համաձայնել են զգալի աջակցություն ցուցաբերել այս գործընթացում. «Եվրոպական հիմնադրամը ժողովրդավարության համար», որը տրամադրեց միջոցները, և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային (GYLA), որոնք միջոցներ փոխանցեցին իշխանությանը:

Սա Վրաստանում քաղաքական ճգնաժամը դադարեցնելու և ապրիլի 19-ի համաձայնագիրը կյանքի կոչելու համար ձեռնարկված ևս մեկ կարևոր քայլ է: Մենք ակնկալում ենք, որ այս քայլը մեծապես կօգնի խորհրդարանի բոլոր ընտրված անդամներին միանալ համաձայնագրին և նպաստել դրա իրականացմանը՝ ի շահ Վրաստանի, նրա քաղաքացիների, ԵՄ-Վրաստան հարաբերությունների և Վրաստանի եվրաատլանտյան ապագայի», – ասված է հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն