Եվրամիությունը և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Վրաստանի համար հատկացրել են երեք միլիոն լարիի գյուղատնտեսական դրամաշնորհ
Եվրամիությունը և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Վրաստանի համար հատկացրել են երեք միլիոն լարիի գյուղատնտեսական դրամաշնորհ

2020 թվականին, Եվրամիությունը և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Վրաստանում հատկացրել են 84 գյուղատնտեսական դրամաշնորհ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է երեք միլիոն լարին:

Դրամաշնորհների մրցույթը «կովիդ 19»-ի համավարակի պայմաններում Վրաստանի աջակցության ծրագրի մի մասն է և նպատակ ունի աջակցել գյուղատնտեսության ոլորտին, բարձրացնել արտադրողականությունը, ստեղծել աշխատատեղեր և աջակցել կայուն սննդի արտադրությանը:

Դրամաշնորհի համաֆինանսավորումը տրամադրվել է կապիտալ ներդրումների համար, ինչպիսիք են հող մշակելու համար տեխնիկայի ձեռքբերումը, անասնապահական ֆերմերային տնտեսությունների համար հատկացված տեխնիկայի, կաթնամթերքի և բանջարեղենի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների գնում և մոնտաժում:

Միևնույն ժամանակ, Եվրամիության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, իրենց ներդրումն են ունեցել գյուղատնտեսական ժամանակակից լուծումների` կաթիլային ոռոգման համակարգերի ձեռքբերման և բաշխման գործում:

Բացի արդեն տրված երեք միլիոնից, ևս 18 շահառուների համար դեկտեմբերին հաստատվել 2.6 միլիոն լարի չափով դրամաշնորհային ֆինանսավորում, որոնք ներկայումս իրականացվում են: