Եվրամիությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում Վրաստանում, պատվաստանյութերի բաշխման վրա աշխատելու են միասին
Եվրամիությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում Վրաստանում, պատվաստանյութերի բաշխման վրա աշխատելու են միասին

Եվրամիությունը և Առողջապահության համաշխրհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում Վրաստանում, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման ուղղությամբ աշխատելու են միասին: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրամիության կողմից ֆինանսավորված և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացրած նախագիծը, ընդգրկում է պատվաստանյութերի առաքման և պատվաստումների աջակցության բոլոր փուլերը: Ծրագիրը մեծ ներդրում կլինի նաև Արևելյան գործընկերության վեց երկրներում ծրագրված իմունիզացիայի համակարգերի ամրապնդման գործում:

Սա կլինի ամենամեծ նախագիծը, որը համատեղ իրականացնելու են Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական տարածաշրջանում: Այն կավելացվի գոյություն ունեցող կամ նախատեսվող նախագծերին, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Կովաքս» ծրագիրը և Եվրամիության նախատեսման մեխանիզմը ՝ Արևելյան գործընկերության երկրներում պատվաստանյութերի հասանելիություն ապահովելու համար: Նախագիծը եռամյա է:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այդ գումարը սկզբում ծախսվելու է վեց երկրներում ՝ Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում և Հայաստանում վերապատրաստման և պատրաստվածության փուլերում, մասնավորապես՝ ծրագրավորման, սարքավորումների, բուժաշխատողների ուսուցման և տեղեկատվական արշավների վրա: Դրանից հետո կսկսվի պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելը և դրանց բաշխման մոնիտորինգը: