Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը ևս կես տարի ժամկետով երկարաձգել է 150 անձանց և 38 կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Մարտի տասներկուսին Խորհուրդը ևս վեց ամսով՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 15-ը երկարաձգել է սահմանափակող միջոցները այն գործողությունների համար, որոնք խոչընդոտում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այդ միջոցները ենթադրում են պատժամիջոցների տակ հայտնված  ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների սառեցում, ինչպես նաև ճանապարհորդությունների սահմանափակում։

Համաձայն փաստաթղթի՝ Եվրամիությունը գնահատել է իրավիճակը և եկել այն եզրակացության, որ պատժամիջոցային ռեժիմը չեղարկել դեռ չի կարող։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխման համար Մոսկվան պետք է լիովին կիրառի Մինսկի համաձայնագրերը և  դադարեցնի Ղրիմի անօրինական անեքսիան: