Եվրամիությունը այսօր այնպես, ինչպես երբեք, աջակցում է Վրաստանի տարածքում գոյություն ունեցող կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը․ Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիությունը այսօր այնպես, ինչպես երբեք, աջակցում է Վրաստանի տարածքում գոյություն ունեցող կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը․ Ֆեդերիկա Մոգերինի

ԵՄ-ն Ռուսաստանի կողմի Վրաստանի դեմ իրականացրած ագրեսիայի 10 ամյակի կապակցությամբ տարածում է հռչակագիր։

Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ-ի ներկայացուցչի, Ֆեդերիկա Մոգերինի անունով տարածված հայտարարությունում ասված է, որ ԵՄ-ն, այնպես այսօր, ինչպես երբեք, աջակցում է Վրաստանի տարածքում գոյություն ունեցող կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով լուծմանը։

Սրա հետ մեկտեղ, ԵՄ-ն ողջունում է Վրաստանի կառավարության «Քայլ դեպի ավելի լավ ապագա»

նախաձեռնությանը, որը օգտակար կլինի բռնազավթված գոտու երկու կողմում ապրող քաղաքացիներին։

Ինչպես հայտարարությունում է նշված, այսպիսի նախաձեռնությունները համապատասխանում են Եվրոմիության քաղաքականությանը, որը իրականացնում է Բրյուսելը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների հանդեպ։

Հայտարարությունում նշված է նաև այն, որ Ռուսաստանի ագրեսիայի 10 ամյա ժամանակաշրջանի ընթացքում, Վրաստանը հզորացրեց ժողովրդավարական հաստատությունների և կանոնի գերագույնության սկզբունքին ուղղված բարեփոխումները, նույնպես, կարողացավ տնտեսական աճի հասնել և ներդրողների ու զբոսաշրջիկների համար գրավիչ դարձավ։

«Վրաստանն այժմ ներկայացնում է ժողովրդավարության ձևաչափ և օրինակելի երկիր շրջանների համար» , – ասված է հայտարարությունում։