Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում, այդ թվում Վրաստանում ենթակառուցվածքային նախագծերի համար ծախսելու է 13 միլիարդ եվրո
Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում, այդ թվում Վրաստանում ենթակառուցվածքային նախագծերի համար ծախսելու է 13 միլիարդ եվրո

Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում, այդ թվում Վրասանում ենթակառուցվածքային նախագծերի համար ծախսելու է 13 միլիարդ եվրո:

Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, այդ գումարը ենթադրում է 4800 կիլոմետր երկարության ավտոճանապարհի և երկաթգծի, ինչպես նաև նավահանգիստների, օդանավակայանների, լոջիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի վերանորոգում:

Ինչպես հայտարարել են Բրյուսելում, «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում – Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում և Հայաստանում ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի այս երկրների տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: