Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանային կոմիտեն դրական է գնահատել Վրաստանի կողմից 2014-2018 թվականներին գրանցած առաջընթացը
Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանային կոմիտեն դրական է գնահատել Վրաստանի կողմից 2014-2018 թվականներին գրանցած առաջընթացը

Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանային կոմիտեն, համանախագահների, Վրաստանի խորհրդարանի եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ, Թամար Խուլորդավայի և եվրախորհրդարանի անդամ, Սաջադ Կարիմի ղեկավարությամբ անց է կացրել հերթով 8-րդ նիստը:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությամբ, նիստին քննարկել են ասոցացման համաձայնագրի իրականացման գործընթացը, երկրում ընթացող և ծրագրվող ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավուքների պաշտպանության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը, խորը և համապարփակ ազատ առ.տրական գոտու մասին համաձայնության օգտագործման հեռանկարները, գյուղատնտեսության զարգացումը, էներգետիկայի ոլորտում եվրամիության հետ համագործակցությունը:

Վրաստանի խորհրդարանի տվյալներով, նիստին դրական են գնահատել Վրաստանի կողմից 2014-2018 թվականներին գրանցած առաջընթացը: Ընդգծվել է Վրաստանի հաջողությունները եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհին, որի ամենակարևոր հաջողությունը ասոցացման համաձայնագրի ձևակերպումն է: Եվրամիության հետ համագործակցության ամենակարևոր հաջողություններից մեկն է նաև անայցագրային ռեժիմը, որն արդեն տվել է Վրաստանի 300 000-ից ավելի քաղաքացու առանց այցեգրի մեկնել Շենգենի գոտի:

Ասոցացման խորհրդարանային կոմիտեի նախագահ, Թամար Խուլորդավայի հայտարարությամբ, վերջին 4-5 տարիների ընթացքում Վրաստանին հաջողվել է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհը անցնել հաջողությամբ:

Եվրախորհրդարանի անդամ, ասոցացման խորհրդարանային կոմիտեի համանախագահ Սաջադ Կարիմը նշել է, որ ասոցացման խորհրդարանային կոմիտեն եվրախորհրդարանի 8-րդ կանչի այս կազմով հավաքվել է վերջին անգամ:

Նիստին, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող իրավիճակի և իշխանությունների խաղաղ քաղաքականության մասին զեկույցով հանդես է եկել, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, որը մանրամասն զրուցել է Իրակլի Կվարացխելիայի մահվան և ընթացող հետաքննության մասին:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությամբ, ասոցացման կոմիտեի նիստի ավարտին Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանային կոմիտեն ընդունել է համատեղ հայտարարություն և հանձնարարականներ, որտեղ պատկերվել են Վրաստանի համար կարևոր հարցերը:

Աոցացման կոմիտեն հերթական նիստը անց է կացնելու 2019 թվականի երկրորդ կեսին Թբիլիսիում: