Եվրամիությանն անդամակցությունը երազանք է, որը իմ երկիրը տանում է դեպի առաջընթաց. Դավիթ Զալկալիանի
Եվրամիությանն անդամակցությունը երազանք է, որը իմ երկիրը տանում է դեպի առաջընթաց. Դավիթ Զալկալիանի

Բազմաթիվ պատճառներով, Վրաստանը անվանվում է առաջատար երկիր և Արևելյան գործընկերության ձևաչափում որպես հաջողության օրինակ, Վրաստանը իրոք հասել է մեծ առաջընթացի,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում խոսքով ելույթ ունենալիս,  որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ, խոսել է Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի և նոյեմբերի 21-ին Բրյուսելում անցկացված բարձր մակարդակի երկխոսության մասին: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, վրաց ժողովուրդը մշտապես աջակցել և պաշտպանել է ժողովրդավարությունը, ազատությունը և առաջընթացը: Նրա խոսքով, այն խնդիրրները, որոնք երկիրը պետք է իրականացնի այս երեք ուղղություններով, բարդ կլիներ առանց Եվրամիության օգնության և Արևելյան գործընկերության ձևաչափի:

«Շատերը կարծում են, որ Վրաստանի Եվրամիությանն անդամակցությունը պատրանք է, երազանք, սակայն այս երազանքը իմ երկիրը տանում է դեպի առաջընթաց և դարձնում առավել ազատ, տալիս էներգիա և ուժ, որպեսզի այդ երազանքը դարձնի իրականություն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Նախարարի խոսքով, նոյեմբերի 21-ի հանդիպումը ծառայում էր Եվրամիության հետ սեկտորային համագործակցությանը և փորձնական և ֆունկցիոնալ կապերի խորացմանը: Արտաքին գործերի նախարարն արձագանքել է նաև Եվրախորհրդարանի բանաձևին, որը կայացվել է Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման հետ կապված: Զալկալիանին եվրախորհրդարանականներին շնորհակալություն է հայտնել Վրաստանի առաջընթացը ճանաչելու համար:

Նրա խոսքով, Ասոցացման համաձայնագրի իրականացումը իրոք Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է և այդ ճանապարհին Վրաստանն ունի կարևոր ձեռքբերումներ:

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում խոսել է օկուպացված շրջաններում առկա բարդ իրավիճակի մասին, մեկ անգամ ևս ընդգծել Եվրամիության ներգրավվածության և աջակցության նշանակությունը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման և Վրաստանի խաղաղարար նախաձեռնությունների իրականացման գործընթացում: