Եվրամիության խորհուրդը հաստատել է որոշակի պլաստմասե արտադրանքի օգտագործման արգելքը
Եվրամիության խորհուրդը հաստատել է որոշակի պլաստմասե արտադրանքի օգտագործման արգելքը

Եվրամիության խորհուրդը հաստատել է դիրեկտիվ, որն արգելում է որոշակի պլաստմասե արտադրանքի օգտագործումը:

«Եվրամիության խորհրդի կողմից նոր կարգի ֆորմալ ընդունումը գործընթացի եզրափակիչ քայլն է»,- նշված է եվրամիության խորհրդի պաշտոնական կայք էջում հրապարակված հայտարարության մեջ: Մինչ այդ նշված դիրեկտիվը եվրախորհրդարանը հաստատել էր 560 ձայնով:

Նոր կարգի համաձայն, 2021 թվականից Եվրամիության տարածքում արգելվելու է պլաստմասե բաժակների, հյութ խմելու խողովակների, պլաստմասե ամանների և այլ արտադրանքի օգտագործումը: Դրա հետ մեկտեղ պետությունները պայմանավորվել են, որ 2029 թվականի համար երկրորդական մշակման համար պլաստմասե շշերի հավաքելու ցուցանիշը հասնելու է 90 տոկոսի:

Եվրահանձնաժողովի տվյալներով, նոր դիրեկտիվի շրջանակներում, արգելված պլաստմասե առարկաները կազմում են օվկյանոսում գոյություն ունեցող մնացորդների 70 տոկոսը: