Եվրամիության լիդերները քննարկելու են Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու հարցը
Եվրամիության լիդերները քննարկելու են Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու հարցը

Տարածված լրատվությամբ, Եվրամիության լիդերները Բրյուսելում կայանալիք վեհաժողովի շրջանակներում, բացի եվրամիությանը վերաբերող հարցերին քննարկելու են նաև, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցած շաբաթ ընդունած որոշումը:

Եվրոմիավորման լիդերները ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելը անվանել են «Վտանգավոր քայլ»:

Կառույցում հայտարարում են, որ Եվրամիությունը կողմ է Իսրաելի և Պաղեստինի միջև գոյություն ունեցող հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է HAARETZ գործակալությունը, վեհաժողովին Բելգիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը հանդես են գալու նախաձեռնությամբ՝ ընդունվի Երուսաղեմին վերաբերող բանաձև, որտեղ մեկ անգամ ևս կգրանցվի Եմ-ի դիրքորոշումը կապված այս հարցին: