Եվրամիության առաքելության դիտորդների անօրեն ձերբակալությունը իրենից ներկայացնում է խաղաղության և անվտանգության դեմ ուղղված գործողություն. Վլադիմիր Կոնստանտինիդ
Եվրամիության առաքելության դիտորդների անօրեն ձերբակալությունը իրենից ներկայացնում է խաղաղության և անվտանգության դեմ ուղղված գործողություն. Վլադիմիր Կոնստանտինիդ

Եվրամիության առաքելության դիտորդների անօրեն ձերբակալությունը իրենից ներկայացնում է խաղաղության և անվտանգության դեմ ուղղված գործողություն,- այս մասին Ցխինվալի դե-ֆակտո ռեժիմի կողմից Եվրամիության դիտոտրդական առաքելության ներկայացուցիչների ձերբակալության կապակցությամբ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը:

Նրա գնահատմամբ, Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը Վրաստանում տեղակայված է 2008 թվականի պատերազմից հետո, իրականացնում է կարևոր առաքելություն – 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի կատարման մոնիտորինգը և տեղում անվտանգության և կայունության ապահովում:

«Հետևաբար, անընդունելի է առաքելության գործունեությանը խոչընդոտելը, քանի որ այն հանդիսանում է միջազգային միակ և արդյունավետ մեխանիզմ և հնարավորություն է տալիս ստանալ ճշգրիտ լրատվություն, բռնազավթված գծի մոտ ստեղծված իրավիճակի մասին: Միջադեպի հարցը այսօր քննարկվելու է ծրագրված Վրաստան-Եվրամիություն բարձրաստիճան հանդիպմանը, որտեղ այլ հարցերի հետ միասին օրակարգում են ՝ բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակը և անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող մարտահրավերները»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Բացի այդ, նրա խոսքով, վրացական կողմը այս հարցը  կբարձրացնի Էրգնեթիում կայանալիք այսօրվա հանդիպմանը:

Վրաստանում Եվրամիության առաքելության  դիտորդներին Չորչանա-Ծնելիսիի տարածքում պարեկության ժամանակ ձերբակալել են բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները: Ինչպես միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների ձևաչափով կայացած հանդիպումից հետո, «ռեսս» գործակալությանը հայտնել է բռնազավթված Ցխինվալի պատվիրակության ղեկավար, Իգոր Կոչիևը, բռնազավթված Ցխինվալի դե-ֆակտո անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը, Ծնելիսիի մոտ կանգնեցրել է Եվրամիության դիտորդական առաքելության պարեկային խմբին:

Փաստի կապակցությամբ Եվրամիության դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն, որում ասված է, որ Վրաստանում Եվրամիության առաքելության անզեն դիտորդներին ձերբակալել են բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները: «Հոկտեմբեր 24-ի, օրվա կեսին, Եվրամիության դիտորդական առաքելության պարեկային խմբի անդամներին, ովքեր պարեկություն էին իրականացնում Ծնելիսի-Չորչանա գյուղերում, բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են կարճ ժամանակով: Իրադարձությունից քիչ անց Ցխինվալից գործի էր դրվել թեժ գիծ: Առաքելությունը դեռևս ուսումնասիրում է միջադեպի մանրամասները, որոնք տեղի են ունեցել այն տարածքում, որը համարվում է Թբիլիսիի կողմից վերահսկվող»,-ասված է հայտարարության մեջ: