Եվրամիության անդամ հինգ պետություններ համաձայնել են ընդունել Թուրքիա-Հունաստան սահմանին գտնվող փախստական երեխաներին
Եվրամիության անդամ հինգ պետություններ համաձայնել են ընդունել Թուրքիա-Հունաստան սահմանին գտնվող փախստական երեխաներին

Եվրամիության անդամ հինգ պետություններ համաձայնել են ընդունել Թուրքիա-Հունաստան սահմանին գտնվող փախստական երեխաներին,- այս մասին հայտնում է «BBC»-ն:

Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի, փախստական երեխաներին ընդունելու պատրաստակամություն են հայտնել ՝ Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան:

Դեռևս անհայտ է, թե յուրաքանչյուր երկիր քանի փախստականի կընդունի, սակայն գերմանական մամուլը հայտնում է, որ Բեռլինը պատրաստ է ապաստան տալ 1500 անչափահասի:

Թուրքիա-Հունաստան սահմանի մոտ փախստականները կուտակվել են այն բանից հետո, ինչ Սիրիայի, Իդլիբ գավառում իրավիճակը սրվել է և Անկարան բացել է նրանց ճանապարհը դեպի Եվրամիության սահմաններ:

Այսօր երեկոյան Բրյուսելում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով հանդիպումներ կունենա Եվրախորհրդի նախագահ Չարլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: