Եվրաինտեգրման ճանապարհին բնակչության աջակցությունը կառավարությանը տալիս է մեծ ուժ, որպեսզի իր հերթին կառավարությունը նպատակին հասնելու համար դիմի էլ ավելի մեծ ջանքերին. Դավիթ Զալկալիանին բրիտանական մամուլին
Եվրաինտեգրման ճանապարհին բնակչության աջակցությունը կառավարությանը տալիս է մեծ ուժ, որպեսզի իր հերթին կառավարությունը նպատակին հասնելու համար դիմի էլ ավելի մեծ ջանքերին. Դավիթ Զալկալիանին բրիտանական մամուլին

Ժամանակն է, որ Եվրամիությունը ցույց տա Վրաստանին, որ կա անդամակցության հեռանկար,- այս վեռնագրով բրիտանական «Emerging Europe» հրատարակությունը հրապարակում է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հարցազրույցը:

Հոդվածի հեղինակը գրում է 2019 թվականին Թբիլիսիում, Ազատության հրապարակում Վրաստանի Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ տեղի ունեցած հանրահավաքի մասին և մեջ բերում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերն, այն մասին, որ «Վրաստանը այսքան մոտ երբեք չի եղել Եվրոպային»:

«Երկիրն այս ամենին հասել է «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ», – ասել է արտգործնախարարը լրագրողի հետ հարցազրույցում: Նրա խոսքով, Վրաստանը գիտակցում է, որ դեռ շատ բան ունի անելու անդամակցության նպատակին հասնելու համար:

Լրագրողի հարցին, թե Եվրամիության անդամ պետությունների որոշ մայրաքաղում ԵՄ ընդլայնելու վերաբերյալ գոյություն ունի թերահավատություն, Զալկալիանին պատասխանել է, որ չնայած դրան, Վրաստանը չի կորցնում իր տրամադրությունը և օգտվում է ինտեգրման գործընթացից, իրականացնելով բարեփոխումներ և զարգացնելով ժողովրդավարությունը:

«Ինտեգրման գործընթացը մենք քննարկում ենք նաև Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում, քանի որ խորապես հավատում ենք, որ մենք կառուցում ենք մի երկիր, որը գրավիչ է բռնազավթված  գծից այնկողմ ապրող մեր հայրենակիցների համար: Մենք ցանկանում ենք նրանց հետ կիսել բոլոր այն առավելություններն ու ձեռքբերումները, որոնք մենք ձեռք ենք բերել ինտեգրման ճանապարհին»,- ասել է Զալկալիանին:

Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: