Եվրահանձնաժողովի զեկույցում նշված է, որ Վրաստանը շարունակում է կատարել ստանձնած պարտականությունները և Եվրամիության հետ անայցագրային ռեժիմին վտանգ չի սպառնում
Եվրահանձնաժողովի զեկույցում նշված է, որ Վրաստանը շարունակում է կատարել ստանձնած պարտականությունները և Եվրամիության հետ անայցագրային ռեժիմին վտանգ չի սպառնում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների կողմից անայցագրային ռեժիմի հետ կապված պահանջների կատարման համար Եվրահանձնաժողովի զեկույցը վիզայի ազատականացման կատարման ուղղությամբ Վրաստանի իշխանության արդյունավետ գործունեության ևս մեկ ճանաչում է:

Նրա խոսքով, փաստաթղթում նշված է, որ  երկիրը արդյունավետ կերպով շարունակում է կատարել ստանձնած պարտականույթունները և Վրաստանի կարևորագույն մարտահրավերներից է այն, որ Եվրամիության հետ անայցագրային ռեժիմին վտանգ չի սպառնում:

«Եվրահանձնաժողովի գնահատմամբ, Վրաստանի իշխանության կողմից կարևոր քայլեր են արվել քաղաքացիների անօրեն արտագաղթի և հանցավոր գործողությունների կանխման համար: Ինչպես նաև, հատկանշական է, որ զեկույցում ընդգրկվել է արդյունավետ աշխատանքը «Ֆոնտեքսի» հետ: Ուշագրավ է նաև, որ Եվրահանձնաժողովը անչափ դրական է գնահատում կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին Վրաստանի կառավարության կողմից իրականացված գործուն միջոցառումները, այդ թվում, սահմանների փակումը և արտակարգ դրություն հայտարարելը: Զեկույցում ընդգծված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից արտասահմանում գտնվող քաղաքացիների հայրենիք վերադարձը և այն, որ ավելի քան 13 000 քաղաքացի կազմակերպված և փուլ առ փուլ վերադարձել է հայրենիք»,- հայտարարել է Զալկալիանին:

Թողնել մեկնաբանություն