Եվրահանձնաժողովի փոխնախագահը Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Վրաստանում իրականացրած բարեփոխումները
Եվրահանձնաժողովի փոխնախագահը Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Վրաստանում իրականացրած բարեփոխումները

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին: Հանդիպումն անց է կացվել կառավարության ղեկավարի Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում ընթացել է կորոնավիրուսային համավարակով առաջացած մարտահրավերների և այս գործընթացում Եվրամիության կողմից Վրաստանին ցուցաբերվող զգալի ֆինանսական աջակցության մասին:

Նշվել է, որ Եվրամիությունը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սատարում է երկրի եվրաինտեգրմանը:

Ընդգծվել է, որ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարական զարգացման և բարեփոխումների տեսանկյունից, և վերջերս ընտրական համակարգի բարեփոխումը, որը ենթադրում է անցում դեպի ավելի համամասնական համակարգի, երկիրը հասցրել է ժողովրդավարական զարգացման նոր մակարդակի:

Եվրահանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել Վրաստանում իրականացված բարեփոխումները: Բանակցությունները հիմնականում նվիրված էին Վրաստանի ասոցացման համաձայնագրով, ազատ առևտրի համաձայնագրով և վիզաների ազատականացման ընձեռած հնարավորություններին:

Նշվել է, որ Վրաստանն ավելի շատ հավակնություններ ունի, անհրաժեշտ է ավելի շատ ինտեգրում և ունի Սևծովյան տարածաշրջանի լիարժեք օգտագործման կարիք:

Եվրահանձնաժողովի փոխնախագահի խոսքով, Վրաստանը արևելյան գործընկերության երկրների շարքում կարևոր առաջատար է: Նշվել է, որ անհրաժեշտ է տարբերակված մոտեցում: