Եվրահանձնաժողովի նախագահը մեծ քսանյակի երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել «կովիդ 19»-ի պատվաստանյութի առաքման կապակցությամբ
Եվրահանձնաժողովի նախագահը մեծ քսանյակի երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել «կովիդ 19»-ի պատվաստանյութի առաքման կապակցությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ, ՈՒրսուլա Փոն Դեր Լայենը, մեծ քսանյակի երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել «կովիդ 19»-ի պատվաստանյութի առաքման կապակցությամբ

«Պատվաստանյութերը կօգնեն մեզ հաղթահարել համավարակը: Ես կոչ արեցի մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցներին, մինչև 2020 թվականի ավարտը «կովիդ 19»-ի դեմ պայքարի մեթոդների ձեռնհասության արագացման ծրագրում ներդնեն 4,5 միլիարդ դոլար:

«Կովիդ 19» մեզ սովորեցրել է, որ մեզ անհրաժեշտ է համաշխարհային պատրաստվածություն»,- այս մասին ՈՒրսուլա Փոն Դեր Լայենը գրել է իր «թվիթերում»:

Համավարակի պատճառով այս տարի մեծ քսանյակի գագաթնաժողովը անց է կացվելու առցանց ռեժիմով: