Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա Ֆոն Դեր Լայենը կոչ է անում Եվրամիությանը, որ մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցները սահմանվեն ձայների որակավորված մեծամասնությամբ
Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա Ֆոն Դեր Լայենը կոչ է անում Եվրամիությանը, որ մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցները սահմանվեն ձայների որակավորված մեծամասնությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը կոչ է անում Եվրամիությանը, որ մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցները սահմանվեն ձայների որակավորված մեծամասնությամբ:

Ինչպես գրում է «ռոյթերսը», որակավորված մեծամասնության որոշումը թույլ կտա Եվրամիությանը ավելի արագ գործել, առանց Եվրամիության 27 երկրների միջև ընդհանուր դիրքորոշման ապահովման գործընթացի:

ՈՒրսուլա Ֆոն Դեր Լայենի խոսքով, Եվրահանձնաժողովը ներկայացնելու է եվրոպական «Մագնիտսկու ակտ» հաստատման մասին նախաձեռնությունը:

«Մագնիտսկու ակտը» ԱՄՆ-ում գործում է 2012 թվականից: Այն կրում է 2009 թվականին Մոսկվայի բանտում մահացած փաստաբան Սերգեյ Մագնիտսկու անունը և նախատեսում է պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտողների նկատմամբ:

Թողնել մեկնաբանություն