Եվրահանձնաժողովի և եվրոպա նոստրայի կողմից, Մուցո գյուղ ամրոցի վերանորոգման նախագծի համար եվրոպական ժառանգության մրցանակ ստանալը շատ մեծ հաղթանակ է. Մամուկա Բախտաձե
Եվրահանձնաժողովի և եվրոպա նոստրայի կողմից, Մուցո գյուղ ամրոցի վերանորոգման նախագծի համար եվրոպական ժառանգության մրցանակ ստանալը շատ մեծ հաղթանակ է. Մամուկա Բախտաձե

Եվրահանձնաժողովի և եվրոպա նոստրայի կողմից, Մուցո գյուղ ամրոցի վերանորոգման նախագծի համար եվրոպական ժառանգության մրցանակ ստանալը շատ մեծ հաղթանակ է,- այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, մի քանի տարի առաջ Մուցո գյուղը ոչնչացման եզրին էր և հնարավոր դարձավ պահպանել այս եզակի հուշակոթողը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «քարթու» հիմնադրամին: Մենք մեկ անգամ ևս ցույց տվեցինք եվրոպացիներին, որ Վրաստանում է գտնվում եզակի, եվրոպական քաղաքակրթության մասը, Մուցո գյուղը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով մասնակցում է Մուցոյի վերանորոգման աշխատանքներին»,-ասել է Մամուկա Բախտաձեն: