Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ
Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ

Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ: Դրամաշնորհը քանակը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ ամբողջությամբ հաշվեն պատմական տաճարին հասցված վնասը: Այս մասին հայտարարություն են արել Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում:

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 10 միլիոն եվրո է տրամադրելու է Իլ Դե Ֆրանս շրջանի ղեկավարությունը: Այս մասին հայտարարություն է արել շրջանի խորհրդի նախագահը:

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար գումար է տրամադրելու ֆրանսիացի միլիարդեր Ֆրանսուա-Անրի Պինոն: Տարածված տեղեկությամբ, նա տրամադրելու է 100 միլիոն լարի:

Փարիզի Աստվածամոր տաճարում երեկ ուշ գիշեր հրդեհ էր բռնկվել:

Հրշեջներին մոտ 9 ժամ է անհրաժեշտ եղել՝ աթոռանիստ տաճարում հրդեհը մեկուսացնելու համար:

Փարիզի Աստվածամոտ տաճարում հրդեհը փորձում էր մարել մոտ 400 հրշեջ:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տարաճի փայտե տանիքը, սակայն հրշեջներին հաջողվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառույցը փրկել ամբողջությամբ ոչնչացումից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում օգնելու պատրաստակամություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: