Եվրահանձնաժողովը Լեհաստանի դատական բարեփոխման կապակցությամբ հայց է մտցրել Եվրամիության արդարադատության դատարան
Եվրահանձնաժողովը Լեհաստանի դատական բարեփոխման կապակցությամբ հայց է մտցրել Եվրամիության արդարադատության դատարան

Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ հայց է մտցրել արդարադատության դատարան: Պատճառը Վարշավայի կողմից դատական բարեփոխման օրենքի գերակայության հետ անհամապատասխանեցումն է:

Հայցը վերաբերում է նաև հուլիսին մտցված փոփոխությանը, որը դատավորների թոշակային տարիքը նվազեցրել է 70-ից մինչև 65 տարեկան: Արդյունքում գերագույն դատարանի 72 դատավորից, ժամկետից շուտ թոշակի է անցնելու 27-ը:

Բրյուսելում գտնում են, որ այդ բարեփոխումը դատական համակարգի անկախության սկզբունքների կոպիտ խախտում է, և կոչ են անում արդարադատության դատարանին ուսումնասիրել այդ հարցը: