Եվրահանձնաժողովը Հունգարիային մեղադրում է Եվրամիության կարգապահությունը խախտելու մեջ
Եվրահանձնաժողովը Հունգարիային մեղադրում է Եվրամիության կարգապահությունը խախտելու մեջ

Եվրահանձնաժողովը Հունգարիային մեղադրում է Եվրամիության կարգապահությունը խախտելու մեջ: Եվրախորհրդարանը այսօր ծրագրում է Բուդապեշտի դեմ սկսել իրավական գործի քննարկումը:

Եվրոպատգամավորները պետք է որոշեն, թե ինչքանով է Հունգարիայի իշխանությունների քաղաքականությունը խախտում Եվրամիության արժեքները և կանոնները, հիմնականում կապված ներգաղթյալների հարցի հետ:

Մինչ այդ Եվրախորհրդարանը համանման գործ է վարել Լեհաստանի նկատմամբ:

Ինչպես սպասվում է Եվրախորհրդարանի մեղադրանքներին անձամբ կպատասխանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Ինչպես հայտարարում է Օրբանը և իր «Ֆիդես» կուսակցությունը, այն հիմնախնդիրները, որոնց մասին խոսում է եվրահանձնաժողովը արդեն կարգավորվել են: