Եվրահանձնաժողովը Facebook-ի նկատմամբ պատրաստվում է ընդունել խիստ միջոցներ
Եվրահանձնաժողովը Facebook-ի նկատմամբ պատրաստվում է ընդունել խիստ միջոցներ

Եվրահանձնաժողովը Facebook-ի նկատմամբ պատրաստվում է ընդունել խիստ միջոցներ,-այս մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար, Վետա Յուրովան:

«Պահանջում եմ Facebook-ից բացատրություններ, թե որքանով է այս սկանդալը վերաբերում Եվրամիության քաղաքացիներին»,-հայտարարել է Յուրովան:

Գործը վերաբերում է  Cambridge Analitica-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես պարզվում է նշված ընկերությունը Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները փոխանցել է երրորդ կողմին, կոնկրետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարել են, որ այս գործի հետ աշխատում են պատասխան միջոցների վրա:

«Այս սկանդալը պետք է դառնա ազդանշան բոլորիս համար: Այն թե ինչպես ենք օգտագործում անձնական տվյալները, կարևոր ազդեցություն ունի մեզ վրա»,-հայտարարել է Վերա Յուրովան: