Եվրահանձնաժողովը անվանել է պայմանները, որով երրորդ երկրների, այդ թվում Վրաստանի քաղաքացիները կկարողանան ճամփորդել Շենգենյան գոտում
Եվրահանձնաժողովը անվանել է պայմանները, որով երրորդ երկրների, այդ թվում Վրաստանի քաղաքացիները կկարողանան ճամփորդել Շենգենյան գոտում

Եվրահանձնաժողովը անվանել է պայմանները, որով երրորդ երկրների, այդ թվում Վրաստանի քաղաքացիները կկարողանան ճամփորդել Շենգենյան գոտում:

Եվրահանձնաժողովի հանձնարարականների համաձայն, Եվրամիության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար Շենգենյան գոտու սահմաններ բացումը կսկսվի հուլիսի մեկից և այդ գործընթացը կընթանա փուլ առ փուլ:

Ըստ Եվրահանձնաժողովի, գնահատվելու է այս կամ այն ​​երկրում համավարակաբանական իրավիճակը և այն, թե որքանով պատրաստ է այդ երկրի առողջապահական համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Մեկ այլ չափանիշը Եվրամիության քաղաքացիների համար սահմանների բացումն է, այսինքն եթե մենք բացում ենք սահմանները, ապա ակնկալում ենք, որ սահմանները կբացվեն նաև մեր երկրների քաղաքացիների համար»,- ասել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը:

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով, Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների, այդ թվում Վրաստանի քաղաքացիների համար Շենգենի գոտի այցելելն այս պահին արգելված է: