Եվրահանձնակատար Ջոզեֆ Բորելը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ
Եվրահանձնակատար Ջոզեֆ Բորելը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանին:

Ջոզեֆ Բորելի խոսքով, չնայած նրան, որ վերջին 30 տարում այս ձևաչափով առաջընթաց չի արձանագրել, այնուամենայնիվ, դա հակամարտության կարգավորման միակ միջոցն է:

«Մեր դիրքորոշումը հստակ է. Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, երկու կողմերն էլ պետք է ներգրավվեն ԵԱՀԿ հովանու ներքո առարկայական բանակցություններին, որոնք վերջին 30 տարում շատ արդյունավետ չեն եղել: Անհնար է լուծել այս հակամարտությունը ռազմական միջոցներով կամ արտաքին ուժերի միջամտությամբ»,- ասել է Բորելը Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ:

Գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում դիտորդների գոյություն չունենալու կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, Եվրամիությանը թույլ կտա ճշգրիտ տեղեկատվություն ստանալ: