Եվրաատլանտյան ուղղությամբ գործընկեր երկրների աջակցությունը կարևոր է, գնահատում ենք Հյուսիսային Մակեդոնիայի ցանկությունը, կիսվի սեփական փորձով. Սալոմե Զուրաբիշվիլի
Եվրաատլանտյան ուղղությամբ գործընկեր երկրների աջակցությունը կարևոր է, գնահատում ենք Հյուսիսային Մակեդոնիայի ցանկությունը, կիսվի սեփական փորձով. Սալոմե Զուրաբիշվիլի

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, ճգնաժամն ամենաշատն է ազդել փոքր երկրների վրա, մենք լավագույնս հասկացանք, որ համաշխարհային ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն համերաշխության և համագործակցության միջոցով,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, համերաշխությունը պետք է արտահայտվի պատվաստանյութերին հասանելիության միջոցով:

«Սա կարևոր ամսաթիվ է Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ: Ես Վրաստանի առաջին նախագահն եմ, ով ժամանել է Սկոպյե, որն ինձ համար հպարտություն է: Մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններն ընդամենը երկու տարեկան են: Հունվարին տեղի ունեցած մեր առաջին հանդիպումից հետո համաշխարհային համավարակի պատճառով մենք բախվեցինք աննախադեպ մարտահրավերի: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ: Համավարակը փաստացի դադարեցրել է միջազգային հարաբերությունները: Ճգնաժամն ամենից շատ հարվածել է փոքր երկրներին: Մենք լավագույնս գիտակցում ենք, որ միայն համերաշխությունն ու համագործակցությունը կարող են հաղթահարել համաշխարհային ճգնաժամը: Համերաշխությունը պետք է արտահայտվի պատվաստանյութերի հասանելիության միջոցով», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով ՝ Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան շատ ընդհանրություններ ունեն:

«Եվրաատլանտյան ինտեգրումը ձեր ու մեր ընտրած ուղին է: Այն բանի համար, որ այս ուղղությամբ հաջողությամբ շարունակենք ընթանալ, շատ կարևոր է մեր գործընկեր երկրների աջակցությունը: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային Մակեդոնիայի ցանկությունը, կիսվել սեփական փորձով: Արևմտյան Բալկանների եվրոպական ինտեգրման գործընթացը օրինակ է մեզ համար: Մենք կխոսենք Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի, սահմանազատման, անօրինական ձերբակալությունների, առևանգումների ու Զազա Գախելաձեի ձերբակալության մասին: Մենք խոսեցինք նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Ուկրաինայում զարգացող իրադարձությունների, Սև ծովում և Կովկասի տարածաշրջանում ռուսական ռազմականացման գործընթացի մասին: Այս սրման պատասխանը մեկն է. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, ուղերձները պետք է շատ պարզ լինեն Վրաստանին և Ուկրաինային: Սա միակ ոչ հակամարտային ​​պատասխանն է այս ճգնաժամին: Իմ այցի հիմնական նպատակներից մեկը մեր երկրների միջև երկկողմ կապերի ամրապնդումն է: Մի քանի ամիս առաջ նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք ստորագրեցինք այցեգրերի մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս մեր քաղաքացիներին ճանապարհորդել առանց այցեգրի: Այսօր մենք նաև հուշագիր ստորագրեցինք մշակույթի ոլորտում, որը ստորագրեցին Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մշակույթի նախարարները: Մենք խոսեցինք նաև երկու երկրների համար կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, ֆեյքերի խնդիրը: Այսօրվա իմ այցը կխորացնի մեր հարաբերությունները: Հուսով եմ, պարոն նախագահ, դուք առաջիկայում կայցելենք Վրաստան», – հայտարարել է Զուրաբիշվիլին: