Եթե յոթ օրվա ընթացքում ունենանք չորս տոկոսանոց վարակման ցուցանիշ, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում ուսումը կշարունակենք դասասենյակներում. Միխեիլ Չխենկելի
Եթե յոթ օրվա ընթացքում ունենանք չորս տոկոսանոց վարակման ցուցանիշ, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում ուսումը կշարունակենք դասասենյակներում. Միխեիլ Չխենկելի

Եթե յոթ օրվա ընթացքում ունենանք չորս տոկոսանոց վարակման ցուցանիշ, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում ուսումը կշարունակենք դասասենյակներում,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է կրթության նախարար, Միխեիլ Չխենկելին:

Ինչպես նշել է Միխեիլ Չխենկելին, փետրվարի 1-ին, ամբողջ երկրում, բացառությամբ Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութայիսիի, դպրոցները կշարունակեն աշխատել դասասենյակներում:

Նրա խոսքով, կրթական համակարգը լիովին պատրաստ է դպրոցներում ուսումնական գործընթացը շարունակելու համար, քանի որ դպրոցներում բժշկական արձանագրությունը խստորեն պահպանվելու է:

«Կարևոր է նաև, որ ուսուցիչները պարբերաբար անցնեն թեստավորում, և որ դպրոցներում բացարձակ անվտանգ միջավայր լինի», – ասել է նախարարը:

Այսօրվա դրությամբ, վերջին մեկ շաբաթվա դրականության ցուցանիշը երկրի մասշտաբով կազմել է 6%: