Եթե Վրաստանը դիմանա սահմանների բացմանը, դա կլինի պատմական իրադարձություն, ողջ աշխարհը կխոսի մեր մասին. Թենգիզ Ցերցվաձե
Եթե Վրաստանը դիմանա սահմանների բացմանը, դա կլինի պատմական իրադարձություն, ողջ աշխարհը կխոսի մեր մասին. Թենգիզ Ցերցվաձե

Կորոնավիրուսի դեպքերի քանակով Վրաստանը շատ երջանիկ է և աշխարհում հազվագյուտ բացառություն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

Ըստ նրա, եթե մեզ հաջողվի պահպանել այս վիճակը, Վրաստանը աշխարհի համար կդառնա մատնանշվող երկիր:

«Ուր էլ նայեք, կորոնավիրուսով վարակման դեպքերը աճում են: Որոշ երկրներում, հիմնականում Եվրոպայում անկում է նկատվում, սակայն ոչ այնպես ինչպես Վրաստանում: Մեր հարևանությունում դեպքերը չեն նվազում, այլ հակառակը: Ընդամենը հինգ-վեց երկիր կա Եվրոպայում, որտեղ պատկերը համարյա այնպիսին է, ինչպիսին Վրաստանում: Այդ երկրներն են՝ Հունգարիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան են: Սակայն չմոռանանք, որ այդ երկրներում այսօր են չի դեպքերը, իսկ ընդհանուր առմամբ գրանցված դեպքերը շատ ավելին է: Աշխարհի 30 երկրներում աճ դեպքերի աճ կա, այդ թվում Ուկրաինայում և Անգլիայում:

Ինչ կոլափսի մասին է խոսքը, երբ երկրում գրանցվում է օրեկան մեկ կամ երկու դեպք: Եթե մեզ հաջողվի պահպանել այս վիճակը, ապա Վրաստանը կլինի օազիս, մատնանշվող ողջ աշխարհի համար: Բոլորը զարմանում են, որ Վրաստանում դեպքերի քանակը նվազում է, այն դեպքում, երբ մեր հարևան երկրներում աճում է», – ասել է Ցերցվաձեն:

Նրա խոսքով, Վրաստանում բոլոր պատասխանատու օղակները լավ են աշխատում:

Թենգիզ Ցերցվաձեն նշում է, որ միակ բանը, որը կարող է կոլափս առաջացնել Վրաստանում, միջազգային զբոսաշրջության բացումն է:

«Կոլափս բառը, որն արդեն օգտագործվում է բազմաթիվ երկրներում, մեզ չի սպառնում»,- ասել է Թենգիզ Տերտցվաձեն: