Եթե Վլադիմեր Պոզներն անընդունելի անձնավորություն էր, օկուպացիայի հարցի նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով, պետությունն ուներ օրենսդրական լծակները, թույլ չտար նրա մուտքը Վրաստան. Նինո Լոմջարիա
Եթե Վլադիմեր Պոզներն անընդունելի անձնավորություն էր, օկուպացիայի հարցի նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով, պետությունն ուներ օրենսդրական լծակները, թույլ չտար նրա մուտքը Վրաստան. Նինո Լոմջարիա

Եթե ​​կան որոշակի հանգամանքներ կամ կասկածներ, որ կոնկրետ անձանց մուտքը չի բխում երկրի շահերից, պետությունը լիովին իրավունք ունի դրանք թույլ չտալ, – այս մասին հայտարարել է Ժողովրդական պաշտպան, Նինո Լոմջարիան, ռուս լրագրող Վլադիմեր Պոզների այցը մեկնաբանելիս:

Լոմջարիայի խոսքով, եթե Վլադիմեր Պոզներն անընդունելի անձնավորություն էր, օկուպացիայի հարցի նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով, պետությունն ուներ օրենսդրական լծակները, թույլ չտար նրա մուտքը Վրաստան

«Պետությունն ունի լիակատար իրավունք և իրավասություն, ներառյալ գործող օրենսդրությունը, որ եթե կան որոշակի հանգամանքներ, կամ կասկածներ, որ որոշակի անձանց երկիր մուտք գործելը չի ​​բխում ազգային շահերից, ելնելով որոշակի հանգամանքներից, նա կարող է թույլ չտալ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան: Այս իրավասությունը շատ հաճախ օգտագործվում է մեր պետության կողմից, և այդ առումով շատերը հաճախ դիմում են Ժողովրդական պաշտպանին, որ պետությունը հաճախ օգտագործում է այդ իրավասությունը, առանց որևէ հիմնավորման ՝ հղում անելով շատ անորոշ հոդվածի: Իհարկե, պետությունը հնարավորություն ուներ, ինչպես նաև գործում էին օրենսդրական լծակներ, այդ որոշումը կայացնելու դեպքում, եթե տեսնում էր այդ ռիսկերը, եթե դրանք անցանկալի էին, իրենց քաղաքական հայացքների կամ պետության օկուպացիայի նկատմամբ վերաբերմունքի պատճառով», – ասել է Ժողովրդական պաշտպանը:

Լրագրող Վլադիմեր Պոզները, հյուրերի հետ միասին իր ծննդյան օրը նշելու նպատակով, Վրաստան էր ժամանել մարտի 31-ին: Ինչպես Պոզներն ասել է «ՌԻԱ նովոստիի» հետ զրույցում, նա նախատեսում էր վերադառնալ ապրիլի 3-ին, բայց զարգացած իրադարձությունների պատճառով շուտ հեռացավ երկրից:

Ակտիվիստներն ու ընդդիմության առաջնորդները, երեկ սկզբում հավաքվել էին «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ լրագրողը ընթրում էր իր շրջապատի հետ միասին, ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ Պոզներն ու իր հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները: Աշխատանքի տեսչության կողմից «Վինոտել» հյուրանոցը տուգանվել է 10 000 լարիով:

Հյուրերը «Վինոտելից» հեռացան ոստիկանության օգնությամբ: Ցույցը շարունակվեց «Ռումս» հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում էր լրագրողը: Ընդդիմության կողմնակիցները ձվեր են նետել հյուրանոցի ուղղությամբ:

Ակտիվիստները լրագրողին ու նրա հյուրերին «Ռումս» հյուրանիցից օդանավակայան ճանապարհեցին գոռոցներով ու ձվեր նետելով:

Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը Վրաստանից հեռացել են վաղ առավոտյան: