Եթե վերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը, ապա դա կլինի դրական զարգացում մեր շուկայի համար. Նաթիա Թուրնավա
Եթե վերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը, ապա դա կլինի դրական զարգացում մեր շուկայի համար. Նաթիա Թուրնավա

Եթե ​​մոտ ժամանակներս վերսկսվեն Ռուսաստանի հետ չվերթները, դա կլինի հստակ ազդանշան և դրական զարգացում մեր շուկայի համար,- այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան հայտարարել է կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նաթիա Թուրնավայի խոսքով, չնայած նրան, որ իշխանությունները հնարավորին պես կանգնել են զբոսաշրջության արդյունաբերության և հյուրանոցների կողքին, բացասական միտումը դեռևս չի հաղթահարվել:

«Ես, որպես Էկոնոմիկայի նախարար, կարող եմ հաստատել, և այժմ վիճակագրությունից ելնելով ասել, որ Ռուսաստանից չվերթների դադարեցումը մեզ վրա լուրջ ազդեցություն է ունեցել: Եթե չխոսենք թվերի մասին, մեզ բավարար է ազգային բանկի տվյալները, որի համաձայն մինչև հիմա անկում է գրանցվում միջազգային այցելուներից ստացված գումարների տեսանկյունից: Սա նշանակում է, որ չնայած մենք կանգնել ենք զբոսաշրջության արդյունաբերության և հատկապես փոքր հյուրանոցների կողքին, այդ բացասական միտումը դեռևս չի հաղթահարվել: Հետևաբար, եթե մոտ ժամանակներս վերսկսվեն թռիչքները, դա կլինի հստակ, դրական ազդանշան և դրական զարգացում մեր շուկայի համար»,- ասել է Նաթիա Թուրնավան:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 26-ին հայտարարել էր, որ կողմ է Վրաստանի հետ ավիափոխադրումների վերականգնմանը: Նա ասել է, որ Վրաստանի հետ ավիափոխադրումների վերսկսելը կլինի ճիշտ քայլ:

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիափոխադրումները դադարեցրել է հուլիսի 8-ին: