Եթե Ռուսաստանի և Չինաստանի հետ չենք պայմանավորվի սպառազինության վերահսկման կապակցությամբ, ԱՄՆ-ը կստեղծի աշխարհում ամենահզոր միջուկային ուժերը. Դոնալդ Թրամփ
Եթե Ռուսաստանի և Չինաստանի հետ չենք պայմանավորվի սպառազինության վերահսկման կապակցությամբ, ԱՄՆ-ը կստեղծի աշխարհում ամենահզոր միջուկային ուժերը. Դոնալդ Թրամփ

Եթե Ռուսաստանի և Չինաստանի հետ չենք պայմանավորվի սպառազինության վերահսկման կապակցությամբ, ԱՄՆ-ը կստեղծի աշխարհում ամենահզոր միջուկային ուժերը,- այս մասին նահանգապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը :

Թրամփի խոսքով, Պեկինը և Մոսկվան միաժամանակ ցանկանում են բանակցել Վաշինգտոնի հետ, որպեսզի դադարեցվի միջուկային զենք ստեղծելու համար միլիարդավոր դոլարներ ծախսելը:

«Մինչև մենք չունենանք համաձայնագիր, միակ բանը, որ ես կարող եմ անել, դա աշխարհում ամենահզոր միջուկային ուժի ստեղծումն է»,- ասել է Թրամփը:

Ռազմավարական հարձակողական սպառազինության վրա սահմանափակման միջոցների համաձայնագրի ժամկետը սպառվում է 2021 թվականի սկզբին: Պենտագոնում գտնում են, որ Ռուսաստանը ունի մոտ 2 000 ոչ ռազմավարական միջուկային զենք:

Թողնել մեկնաբանություն