Եթե Ռուսաստանը որևէ բան կարող է ներկայացնել Հաագայի դատարան, ապա դա այն բանաձևն է, որը ստորագրել են «ազգային շարժման» անդամները
Եթե Ռուսաստանը որևէ բան կարող է ներկայացնել Հաագայի դատարան, ապա դա այն բանաձևն է, որը ստորագրել են «ազգային շարժման» անդամները

Եթե Ռուսաստանը որևէ բան կարող է ներկայացնել Հաագայի դատարան, ապա դա այն բանաձևն է, որը ստորագրել են «ազգային շարժման» անդամները 2008 թվականին և, որտեղ խոսվում է շատ ծանր պայմանների մասին,-այս հայտարարությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն արել է, ի պատասխան  «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեի հայտարարությանը:

Խորհրդարանի խոսնակի խոսքերով, «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից տարածված լուրը սուտ է և դրանք հնարավոր է ապացուցել փաստերով:

«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ 2009 թվականին Ռուսաստանի կողմից Հաագայի դատարան ներկայացված հայցի մեջ ընդգրկված են Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները: