Եթե որևէ մեկը գտնում է, որ Վրաստանում մամուլը 2017 թվականին նույն վիճակում էր, ինչպիսին 2009-ին էր, ապա նրան մտցրել են թյուրիմացության մեջ.  Վասիլ Մաղլափերիձե
Եթե որևէ մեկը գտնում է, որ Վրաստանում մամուլը 2017 թվականին նույն վիճակում էր, ինչպիսին 2009-ին էր, ապա նրան մտցրել են թյուրիմացության մեջ. Վասիլ Մաղլափերիձե

Եթե որևէ մեկը գտնում է, որ Վրաստանում մամուլը 2017 թվականին նույն վիճակում էր, ինչպիսին 2009-ին էր, ապա նրան մտցրել են թյուրիմացության մեջ,-այսպես է մեկնաբանել առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն, Freedom House-ի հաշվետվությունը, որի համաձայն Վրաստանում մամուլի անկախության 2017 թվականի ցուցանիշը հավասարվել է 2009-2012 թթ.. ցուցանիշին:

Ինչպես նշել է Վասիլ Մաղլափերիձեն, Freedom House-ը հարգարժան կազմակերպություն է, սակայն այն անձը, որը լրատվություն է փոխանցել Freedom House-ին, չի պատկերացնում իրականությունը:

Չեմ ասի թե ինչ վիճակում էր մամուլը, չեմ ցանկանում հիշել հեռուստատեսություններ ներխուժելը, այն թե ինչպես էին վնասում անտենաները, թե ինչպես էին հիմնական մամլո հնարավորությունները փոխանցում միանման լրատվություն և այլն,-հայտարարել է Մաղլափերիձեն:

Ինչ վերաբերում է առաջին ալիքի անկախության ցուցանիշին, ապա Վասիլ Մաղլափերիձեն հայտարարել է, որ առաջին ալիքի  աշխատակիցները օգտվում են նույն անկախությամբ, ինչպիսին ունեն եվրոպական երկրների լրագրողները:

Freedom House-ի հաշվետվության մեջ 2017 թվականի մամուլի անկախության  ցուցանիշը հավասարված է 2009 թվականի ցուցանիշին: