Եթե կառավարությունը ցանկանում է բնակչությանը վախեցնել կորոնավիրուսով, ապա դա ամենաանբարոյական արարքն է. Սերգի Կապանաձե
Եթե կառավարությունը ցանկանում է բնակչությանը վախեցնել կորոնավիրուսով, ապա դա ամենաանբարոյական արարքն է. Սերգի Կապանաձե

Եթե կառավարությունը հիմա ուզում է մարդկանց վախեցնել կորոնավիրուսով, որպեսզի նրանք դուրս չգան ցույցի, սա ամենամեծ անբարոյական արարքն է, որը կարող են անել այդ աննորմալ մարդիկ»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Սերգի Կապանաձեն:

Ինչպես հայտարարել է Սերգի Կապանաձեն, մարդիկ դուրս են գալու հանրահավաքի, քանի որ նրանցից գողացել են ընտրությունները:

«Մարդիկ հանրահավաքի կգան ինքնուրույն, շնչադիմակներով և կփորձեն պահպանել բոլոր նորմերը: Այն փաստը, որ մենք եկել ենք այս իրավիճակին, և այդքան շատ վարակվածներ ունենք, դա առաջին հերթին կառավարության պատասխանատվությունն էր: Նրանք այս ամբողջ ընթացքում ոչինչ չեն ձեռնարկել, որ նախապատրաստեին իրավիճակը, այսպիսի պայթյուն չունենայինք»,- հայտարարել է Կապանաձեն:

Նրա խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են ընթացող գործընթացներում, պարբերաբար թեստեր են հանձնում կորոնավիրուսի վրա: