Եթե իրավիճակը չկարգավորվի, ստիպված կլինենք ծնկի գալ և Վրաստանին կամ Ռուսաստանին խնդրել ընդունել մեզ իրենց երկրի կազմ. Սերգեյ Շամբա
Եթե իրավիճակը չկարգավորվի, ստիպված կլինենք ծնկի գալ և Վրաստանին կամ Ռուսաստանին խնդրել ընդունել մեզ իրենց երկրի կազմ. Սերգեյ Շամբա

Եթե իրավիճակը չկարգավորվի, ստիպված կլինենք ծնկի գալ և Վրաստանին կամ Ռուսաստանին խնդրել ընդունել մեզ իրենց երկրի կազմ,- այս մասին հայտարարել է բռնազավթված Աբխազիայի նախկին դե ֆակտո վարչապետ Սերգեյ Շամբան՝ ընդդիմության ուժերի բլոկի հավաքին:

Շամբայի խոսքով, Աբխազիայի իշխանությունում են անպատասխանատու մարդիկ, որոնք չեն կարող կառավարել: Սերգեյ Շամբան նշել է, որ առկա ճգնաժամից Աբխազիայի կարող է դուրս բերել միայն Ասլան Բժանիան: Ասլան Բժանիան բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո կառավարությունում ղեկավարում է Պետական անվտանգության ծառայությունը:

 

Բռնազավթված Աբխազիայի դե ֆակտո իշխանության նախկին ներկայացուցիչը նշել է, որ եթե առաջիկայում ճգնաժամը չչեզոքացվի, Աբխազիան կհայտնվի անդունդում, որտեղից դուրս գալը կլինի անհնար: