Եթե ես լինեի ՆԳ նախարար, կձերբակալեի Նիկա Մելիային, քանի որ պետք է ձերբակալվեր, ապարանջանի հանելն հանցանք է. Գիորգի Բարամիձե
Եթե ես լինեի ՆԳ նախարար, կձերբակալեի Նիկա Մելիային, քանի որ պետք է ձերբակալվեր, ապարանջանի հանելն հանցանք է. Գիորգի Բարամիձե

Եթե ես լինեի ՆԳ նախարար, ապա կձերբակալեի Նիկա Մելիային, այդ կամ հաջորդ օրը, քանի որ նա պետք է ձերբակալվեր, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է, «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը, Գիորգի Բարամիձեն:

Ինչպես նշել է Գիորգի Բարամիձեն, Նիկա Մելիային ասում են, որ դու հեղաշրջում ես կատարում, քանի որ ասացիր, որ խորհրդարանի բակ մտնենք, այօ դա վատ է, բայց դա չի նշանակում հեղաշրջում, դա աբսուրդ է:

«Մենք շատ հեշտությամբ կարող ենք պարզել, թե ինչ քայլ է ձեռնարկվել, Գախարիայի հրաժարականից հետո Ղարիբաշվիլիի նշանակմամբ: Նա Բիձինա Իվանիշվիլիի ականջը կտրած ստրուկն է: Մի մարդ, ով իր պաշտպանության նախարարության տարիներին չի հիշատակել Ռուսաստանը կամ օկուպանտին, ասում է, որ թշնամին «Ազգային շարժումն» է: Հիմա գոնե լացացնենք «Նացերին», երկրում ստեղծվել է այս իրավիճակը: Իրավիճակը սրվում է խնդրի արմատից: Նիկա Մելիային ասում են, որ դու հեղաշրջում ես կատարել, քանի որ ասացիր, որ խորհրդարանի բակ մտնենք, կարող է դա վատ բան է, բայց հեղաշրջում չէ, դա աբսուրդ է: Հետո մենք ունենք մի շարք քայլեր, երբ կառավարությունն օգտագործում է օրենքը իր քաղաքական նպատակների համար: Նիկա Մելիան միակ մարդն է, ում ապարանջան են կապել առանց դատապարտման»,- ասել է Բարամիձեն:

Նրա խոսքով, Նիկա Մելիան ապարանջանը հանել է նոյեմբերի 1-ին, որի հեռացումը հանցագործություն է, և այն պետք է հնարավորինս շուտ ձերբակալվի: