Եթե ես գնամ Ռուսթավելիի պողոտա, հարվածեմ ոստիկաններին, անպատվեմ նրանց, իհարկ է իմ նկատմամբ նույնպես կընդունվեն միջոցներ. Իրակլի Կոբախիձե
Եթե ես գնամ Ռուսթավելիի պողոտա, հարվածեմ ոստիկաններին, անպատվեմ նրանց, իհարկ է իմ նկատմամբ նույնպես կընդունվեն միջոցներ. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսթավելիի պողոտայում ընթացող իրադարձությունների կապակցությամբ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան պատրաստ է ցանկացած պահին պատասխանել առաջացած հարցերին:

Ինչպես Իրակլի Կոբախիձեն նշել է այսօրվա բյուրոի նիստին, պատգամավորներին հնարավորություն է տրվում հարցեր առաջադրել Գիորգի Գախարիային:

«Մենք լսել ենք ՆԳ նախարարի պարզաբանումը, թե որն էր հիմքը և ինչ է տեղի ունեցել իրականում: Մեզ հնարավորություն է տրվում իմանալ ավելին և հարցեր առաջադրել Գիորգի Գախարիային: Երբ գործը հասնում է նրան, որ պետք է պատասխաններ տրվեն հարցերին, նա բաց է մեզ համար: Այս դեպքում նույնպես համոզված եմ, որ Գիորգի Գախարիան պատրաստ է պատասխանել հարցերին: Միևնույն ժամանակ լրատվություն ունեմ, որ այս իրադարձությունները նկարահանված են: Համապատասխանաբար մեզ հնարավորություն է տրվում միասին համոզվել, տեղի է ունեցել թե ոչ իրավախատում և հարված էլ թե ոչ ՆԳՆ-ի ներկայացուցիչներին: Եթե ես գնամ Ռուսթավելիի պողոտա, հարվածեմ ոստիկաններին, անպատվեմ նրանց, իհարկ է իմ նկատմամբ նույնպես կընդունվեն միջոցներ»-, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: