Եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը պատշաճ գնահատանք չտա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մատույցներում. Նիկոլ Փաշինյան
Եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը պատշաճ գնահատանք չտա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մատույցներում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Բիլդ»-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը պատշաճ գնահատանք չտա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մատույցներում:

Փաշինյանը հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունում Թուրքիայի դերի մասին և նշել, որ իր կարծիքով, Թուրքիայի իմպերիալիստական ​​քաղաքականության նպատակները հատում են Հարավային Կովկասի սահմանները:

«Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը այսօր գտնվում են քաղաքակրթության առաջնագծում: Եթե համաշխարհային հանրությունը չարձագանքի այս փաստին, ապա մենք պետք է Թուրքիային սպասենք Վիեննայի մոտակայքում»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ Հայաստանում գտնվում է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան, և որ Ռուսաստանն ու Հայաստանը ունեն հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնց օգտագործումը նպատակ ունի ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Հայաստանի վարչապետի խոսքով, ինքը վստահ է, որ նման պայմաններում Ռուսաստանը կկատարի համաձայնագրի իր մասը: