Եթե արտասահմանից ժամանած զբոսաշրջիկը պետք է երկու շաբաթ լինի կարանտինային ռեժիմում, ապա նա չի գա. Թենգիզ Ցերցվաձե
Եթե արտասահմանից ժամանած զբոսաշրջիկը պետք է երկու շաբաթ լինի կարանտինային ռեժիմում, ապա նա չի գա. Թենգիզ Ցերցվաձե

Եթե արտասահմանից ժամանած զբոսաշրջիկը պետք է երկու շաբաթ լինի կարանտինային ռեժիմում, նման պարագայում նա չի գա և ոչ էլ մեր զբոսաշրջիկը կգնա այնտեղ երկշաբաթյա կարանտինի գնով: Կարանտինի կարիք չկա, սակայն զբոսաշրջիկներին պետք է պարզաբանենք այն նորմաները, որին հետևում են մեր քաղաքացիները: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Վարակիչ հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, Վրաստանը ռիսկի առաջին փուլը, որը ենթադրում էր արտակարգ դրության և սահմանափակումների մի մասը վերացում, համաճարակաբանական տեսանկյունից հաղթահարել է անցավ:

Սակայն ինչպես նշեց Ցերցվաձեն, միջազգային ելումուտի վերականգնումը կլինի մեծ քննություն կտրականապես բոլոր երկրների համար:

Վերջինս պնդում է, որ խիստ կանոնակարգերի դեպքում զբոսաշրջիկները երկիր մուտք չեն գործի:

Ցերցվաձեն հավելել է նաև այն, որ Վրաստանի կլինիկական սեկտորը պատրաստ է ընդունել և բուժել ավելի շատ վարակակիր, քան երկիրն ունեցել է:

 

Հեղինակ՝   Անժելլա ՍԱՐՈՅԱՆ

Թողնել մեկնաբանություն