Ես ոչ մի խնդիր չունեմ այս երիտասարդների հետ, ովքեր կանգնած են դրսում, զրուցենք այն բաների շուրջ, ինչը հետաքրքիր է նրանց. Գիորգի Գախարիա
Ես ոչ մի խնդիր չունեմ այս երիտասարդների հետ, ովքեր կանգնած են դրսում, զրուցենք այն բաների շուրջ, ինչը հետաքրքիր է նրանց. Գիորգի Գախարիա

Ես ոչ մի խնդիր չունեմ այս երիտասարդների հետ, նույնիսկ այսօր, եթե այս տաղավար կանչենք նրանց, ովքեր կանգնած են դրսում և զրուցենք այն թեմաների շուրջ, որը նրանց համար հետաքրքիր է,-այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել է «տվ պիրվելի» հեռուստաալիքի եթերում, հարցին, թե ինչ կասեր երիտասարդներին, ցույցի մասնակիցներին:

Նախարարի խոսքով անհրաժեշտ է լսել միմյանց:

Գիորգի Գախարիան նշել է նաև, որ ոստիկանությունը միշտ պաշտպանելու է խաղաղ ցույցի մասնակիցներին, սակայն այն պահից, երբ ցույցը ստանա բռնության բնույթ, պետությունը պարտավոր է գործել:

Դրա հետ մեկտեղ նրա գնահատմամբ, ընտրողները կպատժեն այն ուժին, որը ցանկանում էր ապակայունացում ստեղծել: