Ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ առաջին ալիքը կանգնեցնեն պաշտպանական դիրքում, կլինեմ յուրաքանչյուր լրագրողի պաշտպանը. Թինաթին Բերձենիշվիլի
Ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ առաջին ալիքը կանգնեցնեն պաշտպանական դիրքում, կլինեմ յուրաքանչյուր լրագրողի պաշտպանը. Թինաթին Բերձենիշվիլի

Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ, բռնության ցանկացած ձև անընդունելի է և անթույլատրետի:

Ըստ խոսքով, անընդունելի է նաև լրագրողների վրա հարձակումը, իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս:

Բերձենիշվիլիի խոսքով, Վրաստանի առաջին ալիքի աշխատակիցների իրավունքների պաշտպանության համար գործելու են իրավական ճանապարհով:

«Առաջին ալիքն կօգտագործի բոլոր օրինական միջոցները, իր յուրաքանչյուր աշխատակցին պաշտպանելու համար և օրինական ճանապարհով հասնելու է նրան, որ մեղավորները պատժվեն: Ես ցանկանում եմ ուշարությունը կենտրոնացնել ևս մեկ մասի վրա: Երեկ հարձակման ենթարկվեցին մեր աշխատակիցներն ու լրագրողները: Նրանց մեղադրել են, որ չեն սատարել տուժած լրագրողին, սակայն ասեմ, որ մենք սատարում ենք բոլոր տուժածներին: Դա փորձ է, որ քաղաքական գործիչները մուտք գործեն լրատվամիջոցներ: Հանրային հեռարձակողի լրագրողները չեն կարող անընդհատ հարձակման առարկա լինել, հնարավոր չէ ինչ-որ բան ինչ-որ մեկի համար թույլատրվի, իսկ մեզ ոչ: Ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ առաջին ալիքը կանգնեցնեն պաշտպանական դիրքում, կլինեմ յուրաքանչյուր լրագրողի պաշտպանը: Կդիմենք բոլոր կազմակերպություններին, որ պաշտպանեն մեր լրագրողներին, իսկապես չեզոք լրագրողներին»,- հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

Մառնեուլիում միմյանց բախվել էին «Վրացական երազանքի» ու «Ազգային շարժման» ակտիվիստները: Տուժել է մի քանի մարդ: Վրաստանի առաջին ալիքի օպերատորը ֆիզիկական բռնության է ենթարկվել, կոտրվել է նաև տեսախցիկը: Դեպքի ժամանակ տուժել է նաև «Մթավարի արխիի» լրագրողը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով: