Ես ոչ գովում եմ Բիձինա Իվանիշվիլիին և ոչ էլ վիրավորում, սա է իմ քաղաքական որոշումը. Գիորգի Գախարիա
Ես ոչ գովում եմ Բիձինա Իվանիշվիլիին և ոչ էլ վիրավորում, սա է իմ քաղաքական որոշումը. Գիորգի Գախարիա

Ես այսօր ոչ գովում եմ Բիձինա Իվանիշվիլիին, ոչ էլ վիրավորում, սա իմ քաղաքական որոշումն է, – այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, այսօր շատ մարդիկ ցանկանում են լսել բամբասանքներ, սակայն նա չի պատրաստվում դա անել:

«Ես այսօր ոչ գովում եմ, ոչ էլ վիրավորում Բիձինա Իվանիշվիլիին: Դա իմ քաղաքական որոշումն է, բայց դա չի նշանակում, որ երբ խոսքը վերաբերում է մեր երկրի ապագային, ես կունենամ որևէ բարդույթ կամ սահմանափակում իմ դիրքորոշումը բացահայտ արտահայտելու հարցում, դա այդպես չի լինի, ոչ ոք դրա հույսը թող չունենա: Ես հասկանում եմ, թե քանի մարդ է ցանկանում լսել որոշ լուրեր, բայց ես դա չեմ անի, քանի որ կարծում եմ, որ դա ճիշտ չէ, մանավանդ, երբ մարդ ասում է, որ ես արեցի այն, ինչ կարող էի և այլևս ներգրավված չեմ այս գործընթացում», – հայտարարել է Գիորգի Գախարիան: