Ես միշտ պատրաստ էի գալ Վրաստան, սակայն չէի ցանկանում, որ ինչ որ մեկը ասեր, որ Սաակաշվիլին եկավ և այդ պատճառով խառնվեցին ընտրությունները. Միխեիլ Սաակաշվիլի
Ես միշտ պատրաստ էի գալ Վրաստան, սակայն չէի ցանկանում, որ ինչ որ մեկը ասեր, որ Սաակաշվիլին եկավ և այդ պատճառով խառնվեցին ընտրությունները. Միխեիլ Սաակաշվիլի

Ես միշտ պատրաստ էի գալ Վրաստան, սակայն չէի ցանկանում, որ ինչ որ մեկը ասեր, որ Սաակաշվիլին եկավ և այդ պատճառով խառնվեցին ընտրությունները,- այս մասին ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով, եթե ժողովուրդը և բոլոր ընդդիմադիր առաջնորդները որոշեն դա, ապա իր գալը խնդիր չի լինի:

«Ես միշտ պատրաստ էի գալ Վրաստան, սակայն չէի ցանկանում, որ ինչ որ մեկը ասեր, որ Սաակաշվիլին եկավ և այդ պատճառով խառնվեցին ընտրությունները, Սաակաշվիլին եկավ, մենք հաղթել էինք և պարտվեցինք: Եթե ժողովուրդը միասին որոշեն, դա բոլորովին էլ խնդիր չէ: Եթե ​​ընդդիմության բոլոր առաջնորդները միասին համաձայնվեն և դա իրենց գործիքը համարեն, դա խնդիր չէ: Ես խենթի պես կարոտում եմ իմ երկիրը, սակայն մենք չպետք է վնասենք գործին: Ես ոչ մի բանի չեմ օգտագործելու իմ անհատականությունը»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: