Ես կորցնում եմ հայրենիքս. Միխեիլ Սաակաշվիլի
Ես կորցնում եմ հայրենիքս. Միխեիլ Սաակաշվիլի

ՈՒկրաինայում մեզ լավ ենք զգում, լավ ենք սնվում, կարող ենք լավ ժամանակ անցկացնել, սակայն սիրտս ցավում է, երեկ ինձ հարցնում էին, թե ինչու եմ տխուր, ինչու եմ տխում ու հայրենիքս եմ կորցնում,- այս մասին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ՈՒկրաինայում իր տանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

«Առաջիկա ամիսները վճռորոշ են: Սրանց պետք է հեռացնենք: Մենք նրանցից պետք է ազատվեինք դեռևս երեկ, երեկ չէ առաջի օրը, երեք ամիս առաջ, մեկ տարի առաջ, հնարավոր է վաղն էլ ուշ չլինի: Վրաստանը մեծ ներուժ ունի: Ես հաստատ գիտեմ, որ աշխարհում կլինի առավել բարգավաճ և հաջողակ երկիր: Մենք չպետք է ենթարկվենք որևէ սադրանքի, պետք է լինենք խաղաղ: Ռուսաստանին չպետք է տանք ռազմական միջամտության տեղիք: Այն ինչ Ռուսաստանը արել է 2008 թվականին, անում է նաև 2019-ին»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: