Ես կլինեմ թե ոչ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, կախված է ընդդիմության խորհրդակցություններից և քննարկումներից. Նիկա Մելիա
Ես կլինեմ թե ոչ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, կախված է ընդդիմության խորհրդակցություններից և քննարկումներից. Նիկա Մելիա

Ես կլինեմ թե ոչ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, կախված է ընդդիմության խորհրդակցություններից և քննարկումներից, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիան:

Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է կոչ անի բնակչությանը մասնակցել հոկտեմբերին անցկացվող հաղթարշավին:

«Կլինեմ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու թե ոչ, կախված է ընդդիմությունում տեղի ունեցող խորհրդակցություններից ու քննարկումներից: Կարծում եմ, որ ամենաճիշտը թե ինչ պետք է անենք, դա հետևյալն է, պետք է սկսենք հաղթական արշավ, հաղթական արշավին պետք է հետևի բնակչությունը և մենք նրանց պետք է հրավիրենք մասնակցել այս արշավին հոկտեմբերին: Նման պարագայում ես կլինեմ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կամ եթե պարզապես ազգային մակարդակում անձնավորություն, որը կլինի պայքարի առաջին շարքում, անկեղծ ասած, ինձ համար աննշան է: Ինձ հետաքրքրում է արդյունքը, որը, ցավոք, հետաձգվել է ժամանակի ընթացքում, և, հետևաբար, քանի որ ավելի ու ավելի շատ Վրաստանի քաղաքացիներ են լքում երկիրը, մենք ռիսկի ենք դիմում, որ արտագաղթում գտնվող մեր հարյուրհազարավոր քաղաքացիների այնտեղ մնալը, էլ ավելի երկարաձգենք: Ուստի ժողովրդավարական ընդդիմության ուժերը պետք է ժողովրդի հետ միասին սկսեն զարգացնել այս երկիրը նոր տեմպերով», – հայտարարել է Նիկա Մելիան:

Թողնել մեկնաբանություն