Ես կլինեմ բոլորի նախագահը. Սալոմե Զուրաբիշվիլի
Ես կլինեմ բոլորի նախագահը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահի երդմնակալության արարողության անցկացումը Թելավիում խորհրդանշական ապացույց է, որ ես բոլորի նախագահն եմ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ երդմնակալության արարողությունը Թելավիում անցկացնելու որոշման հետ կապված:

«Թելավին ինձ տվել է քիչ ձայն և այս վայրի ընտրությունը այն բանի ապացույցն է, որ ես բոլորի նախագահն եմ: Ես նեղացած չեմ, որ ինձ համար չեն քվեարկել: Համարում եմ, որ երդմնակալության արարողության անցկացումը շրջանում՝ շատ ճիշտ է»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Երեկ կառավարության վարչությունում կայացել է Վրաստանի նախագահի երդմնակալության կազմակերպչական խմբի հանդիպումը:

Նախագահի երդմնակալությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին, Թելավիում: