Ես կատարել եմ սկզբունքային ընտրություն և ձայն տվել չարության և բռնության դեմ
Ես կատարել եմ սկզբունքային ընտրություն և ձայն տվել չարության և բռնության դեմ

Ես կատարել եմ սկզբունքային ընտրություն և ձայն տվել չարության և բռնության դեմ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեն իր ընտրությունը կատարել է Թբիլիսիում, N64 ընտրատեղամասում:

Նրա խոսքով, ամենակարևորը, որն այսօր անհրաժեշտ է Վրաստանին, խաղաղություն, կայունություն, երկրի տնտեսական զարգացում և առաջընթաց է:

«Ինձ համար կտրականապես անընդունելի է հանրության պառակտումը, մարդկանց լվացումը, ինչպես դա տեղի էր ունենում տարիների ընթացքում: Հակառակը, Վրաստանը պետք է միավորվի, ամեն բան պետք է անենք, որ մեր բնակչությունն ապրի կյանքով լեցուն երկրում»,- հայտարարել է  Կախա Կալաձեն:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին: Նախագահական ընտրություններին 73 ընտրատարածքում բացվել է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս: