Ես հպարտ եմ, որ վրաց ընտրողը ակտիվ ձևով արտահայտում է իր դիրքորոշումը. Գիորգի Մարգվելաշվիլի
Ես հպարտ եմ, որ վրաց ընտրողը ակտիվ ձևով արտահայտում է իր դիրքորոշումը. Գիորգի Մարգվելաշվիլի

Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի քաղաքացիներին այսօրվա ակտիվության առթիվ, որը ես տեսնում եմ ընտրատեղամասերում,-այս հայտարարությունը արել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը կատարել է իր ընտրությունը:

Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, նա հպարտ է, որ վրաց ընտրողը ակտիվ ձևով արտահայտում է իր դիրքորոշումը:

«Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի քաղաքացիներին այսօրվա ակտիվության առթիվ, որը ես տեսնում եմ ընտրատեղամասերում: Ես հպարտ եմ, որ վրաց ընտրողը ակտիվ ձևով արտահայտում է իր դիրքորոշումը: Ոմանց համար սա դժվար ընտրություն է, սակայն մեկ անգամ ևս ցանկանում եմ կոչ անել Վրաստանի քաղաքացիներին, անպայման գնալ ընտրատեղամաս և օգտագործել սեփական քվեաթերթիկը, գրանցել դիրքորոշումը և խաղալ հիմնական դերը, երկրի իշխանության ձևավորման գործում: Շնորհակալություն նման ակտիվության համար»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: